Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը։
«Թե կոնկրետ ինչ հիվանդության հետևանքով, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,- նշել է նա:
Թորոսյանի խոսքով` ըստ նախնական բժշկական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել։
Նշենք, որ օրերս սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:
Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել
Մանրամասներ

0Comments