Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը:
Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին եւս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը:
Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
0Comments