Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խբնդիրների առաջ կանգնել, ընդհուպ իրենց բիզնեսը փակվի:
«Գնունի» շուկայի վաճառողներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխության արդյունքում շրջանառության հարկի 5 տոկոսը դարձել է 10 տոկոս. «Մասնագետ չկա՞ր, որ քննարկեին, հասկանային, թե ինչ են անում:
Այս տեմպերով, որ գնա մանր ու միջին բիզնեսը փակվելու է: Ես վաճառում եմ օգտագործած ապրանքներ, դրա համար ոչ մի թուղթ չենք կարող ներկայացնել: 5 տոկոսին մի կերպ հարմարվել էինք, հիմա դարձրել են 10 տոկոս, ու ասում են՝ հայտարարագրեք: Ես որտեղի՞ց թուղթ բերեմ:
Դա կոռուպցիոն ռիսկ է պարունակում, հարկայինը ցանկացած պահի կարող է գալ ու տուգանել»,-ասաց նա:
0Comments