Ռուսները արագ վճարման համակարգի միջոցով կարող են փոխանցումներ կատարել դեպի Հայաստան և 8 այլ երկրներ

Մանրամասներ
1

Ռուսները արագ վճարման համակարգի միջոցով կարող են փոխանցումներ կատարել դեպի ինը երկրներ, պարզել է «Известия»-ն։

Ընդամենը մեկ տարի առաջ այդպիսի ընդամենը հինգ երկիր կար։ Հասանելի ուղղություններն են՝ Աբխազիան, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լաոսը, Մոլդովան, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Աճում է նաև արտասահմանյան բանկերի թիվը, որոնք արագ վճարումների համակարգով գումար են ընդունում ըստ հեռախոսահամարի․ այժմ դրանք առնվազն 50-ն են։

Ռուսաստանից ֆիզիկական անձանց միջազգային փոխանցումների ընդհանուր թվի ավելի քան 90%-ը ուղղվում է Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան և Ուզբեկստան։