Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Ապրիլի 18-ից ներդրվել է նոր երեկոյան չվերթ SU1862/1863, և ավիաընկերությունն այդ ուղղությամբ կիրականացնի օրական մինչև հինգ չվերթ: Հունիսի 30-ից կավելացվի ևս մեկ su1864/1865 ամենօրյա չվերթ, այդպիսով օրական վեց չվերթ կլինի:
Տոմսերի վաճառքը բաց է։ Այսպիսով, Մոսկվայի և Երևանի միջև ամառային պիկ ժամանակահատվածում ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական մինչև 42 չվերթ, ինչը 20%-ով ավելի է, քան 2024 թվականի ամռան չվերթները։
«Աէրոֆլոտը» ավելացնում է Մոսկվայի և Երևանի միջև թռիչքները
Մանրամասներ

0Comments