«Գազպրոմը» կարող է կրկնակի կրճատել կենտրոնական գրասենյակի աշխատակիցների թիվը․ ԶԼՄ

Մանրամասներ
Գազպրոմ

«Գազպրոմը» քննարկում է կենտրոնական գրասենյակի անձնակազմի թիվը գրեթե երկու անգամ կրճատելու որոշումը՝ 4100-ից հասցնելով 2500-ի։

Ինչպես հայտնում է 47news-ը՝ առաջարկն Ալեքսեյ Միլլերին ուղարկվել է դեկտեմբերի վերջին։

Նշվում է, որ 20 տարվա ընթացքում Գազպրոմի վարչակազմի թիվը մի քանի անգամ աճել է, իսկ աշխատավարձի ֆոնդը ներկայումս կազմում է տարեկան 50 միլիարդ ռուբլի։