Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
0Comments