Լողազգեստով Դիանա Մալենկոն՝ ձմեռային ֆոտոշարքում

Մանրամասներ
Դիանա Մալենկո

Դիանա Մալենկոն մի քանի իմաստով համարձակ ֆոտոշարք է իրականացրել: Դերասանուհին լողազգեստով կեցվածք է ընդունել ձյան մեջ՝ ոչ միայն ցուցադրելով կազմվածքը, այլեւ մարտահրավեր նետելով ցրտին: Դերասանուհին ոգեշնչվել է Քենդալ Ջեններից, որը եւս ժամանակին նմանօրինակ կադրեր էր հրապարակել:

IMG_1656.jpeg (126 KB)

«Քենդալի նման բարձրահասակ ու նիհար չեմ, բայց ունենք այն, ինչ ունենք»,-կատակել է Մալենկոն:

IMG_1659.jpeg (212 KB)

Ֆոտոշարքում Դիանան մոխրականաչավուն լողազգեստով է, ոտքերին՝ ձմեռային կոշիկներ:

IMG_1660.jpeg (145 KB)

«Մի էլ փորձիր լինել Քենդալի պես, դու ավելի լավն ես»,-մեկնաբանել է հետեւորդներից մեկը: Եղել են նաեւ քննադատողական մեկնաբանություններ.«Դուք առանց այդ էլ գեղեցիկ եք, ինչո՞ւ եք մերկանում»,-նշել է օգտատերերից մեկը, մյուսն էլ հակադարձել՝ «Կարծում եմ՝ սա հենց այն դեպքն է, երբ ամեն բան մաքսիմալ նրբագեղ է ու գեղեցիկ»: