Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, իրեն շատ նեղություն չի տվել ռեստորանի համար հանդերձանք ընտրելիս։
Շքեղ զույգին նկատել են Լոս Անջելեսի Gigi's ռեստորանում ընթրելիս: Ամուսնու հետ ժամադրության ժամանակ Բիանկան հագել էր սեւ կրծկալ եւ մարմնագույն ժանյակավոր զուգագուլպաներ։
Տպավորություն էր, թե նա ներքնազգեստ չի կրել, քանի որ ռեստորան գնալիս պայուսակով ծածկել էր մարմնի ինտիմ հատվածները: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ թխահեր գեղեցկուհին օգտագործել էր սովորական հնարք՝ մերկության պատրանք ստեղծելու համար։
0Comments