Փաշինյանի խորհրդականները լավը չեն, շատ վատ խորհուրդներ են տալիս, այդ մարդն էլ առանց մտածելու անում է. 10% շրջանառության հարկը հավասար է եկամտի 30%-ից բարձրին: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:
Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:
«Դա սնանկացնելու է բոլոր մեր բոլոր ԱՁ-ներին։ Դեռ նոր օրենքը ուժի մեջ է մտել, բայց արդեն բոլոր մարդկանց ուշքն ու միտքը փակել, փախնել է Հայաստանից։ Սա փոքր բիզնեսի վերջն է։ Չի կարելի այսպես վարվել սեփական ժողովրդի հետ։
Եթե ինքը մտածում է, որ ինքը միշտ այնտեղ նստելու է, չի լինելու այդպիսի բան։ Եթե սխալվել ենք, ընտրել ենք, մենք մեր սխալը կուղղենք։ Չի ընտրվելու ինքը երբեք, ոչ ինքը, ոչ էլ իր քաղաքապետը ու իր կամպանիան:
Հիմա եթե ես մինչև Նիկոլ Փաշինյանի այս օրենքը ընդունելը, նորմալ աշխատել եմ, ընտանիք եմ պահել, այս նոր օրենքներով էլ չեմ կարող պահել: Ես արդեն մտածում եմ փակեմ, արդեն զանգել եմ տարբեր տեղեր, որ տեղ ճարեն, գնամ։ Նիկոլ Փաշինյանին դա օգո՞ւտ է տալիս։ Սա կարելի է ասել հանցագործությունը, իր և հարկայինի կողմից ժողովրդի հանդեպ»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը:
0Comments