Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պատճառը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն է։
««Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ–Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
0Comments