«Ոսկու աշխարհը» կրկին գործում է

Մանրամասներ
Ոսկու աշխարհ

2024թ․ հունվարի 23-ին «Վաղարշ և որդիներ կոնցեռն»  ընկերության գործունեությունը Տեսչական մարմնի որոշմամբ դադարեցվել էր՝ հայտնաբերված և արձանագրված խախտումների հիմքով։

Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Տեսչական մարմինը փետրվարի 8-ին ստուգել է, թե գործունեության դադարեցման որոշումից հետո որքանով են կատարվել նախկինում տրված կարգադրագրերի պահանջները։

Տնտեսավարողի դիմումի հիման վրա արված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: