Հայաստանում կա 280 հազար մարդ, որոնք երեք տարուց ավելի ունեն մինչև 1 միլիոն դրամի անհուսալի վարկեր։ Այս մասին հունվարի 22-ին կառավարության ժամին ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Մենք ստեղծել ենք մի համակարգ, որի օգնությամբ այս մարդիկ (280 հազար մարդ-խմբ.) փետրվարի 1-ից կկարողանան իրենց վաստակի միջոցով լուծել այս խնդիրը։
Նման մարդիկ պաշտոնական աշխատանք չեն ստանում, քանի որ դրանից հետո նախկին համակարգով նրանց եկամուտների 50%-ը պահվում է։ Հիմա այս 50%-ը կնվազեցնենք 20%-ի։ Նոր համակարգի ներդրումից հետո մարդիկ իրենց պարտքը փակելու են սեփական աշխատուժով, այլ ոչ թե բանկերի կամ կառավարության վարկային համաներմամբ։ Այս ծրագիրը գործելու է երկու տարի։ Մենք խրախուսում ենք 280 հազար մարդու պաշտոնական աշխատանք գտնել»,- նշել է նախարարը։
Մկրտչյանն ասել է, որ գործելու է առցանց համակարգ, սակայն անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են դիմել նաև Միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ։
0Comments