Հայաստանի բոլոր պոլիկլինիկաները ներկայումս ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Նախարարությունից հիշեցնում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։
Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար։
0Comments