Սպիտակ տունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ծրագրերը. Reuters

Մանրամասներ
ամն

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները հնարավոր չեղարկելու պլանները՝ որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու ավելի լայն դիվանագիտական ​​ջանքերի մի մաս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Սպիտակ տունը խնդրել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը՝ մշակել ռուսական կողմի սահմանափակումները թուլացնելու տարբերակներ, ինչպես նաև ներկայացնել սահմանափակումների ցանկ, որոնք կարող են մեղմվել Ուկրաինայի հարցով Մոսկվայի հետ բանակցությունների շրջանակում։

«Գերատեսչությունները ներկայումս մշակում են առաջարկություն՝ վերացնելու սահմանափակումները առանձին ընկերությունների և անհատների համար», - ասվում է հոդվածում:

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող են անհապաղ չթուլանալ։ Անհասկանալի է նաև, թե դրա դիմաց ինչ է ընդունակ պահանջել ամերիկյան կողմը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հենց հիմա» հակառուսական պատժամիջոցների վերացման հարցը Վաշինգտոնի օրակարգում չկա։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է նախ ուկրաինական հակամարտության կարգավորմանը ձգտել։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի