Ներգաղթյալներն ու թմրաբարոններն ավելի մեծ սպառնալիք են, քան Պուտինը․ Թրամփ

Մանրամասներ
Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ անհանգստանա ներգաղթյալների կողմից իրականացվող հանցագործությունների, թմրաբարոնների, մարդասպանների և hոգեբուժական հաստատություններից երկիր մուտք գործող մարդկանց, այլ ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի (ներկայացրած սպառնալիքի-խմբ.) առնչությամբ: Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, ԱՄՆ-ին սպասվում է Եվրոպայի պես վերջաբան:

«Մենք պետք է ավելի քիչ ժամանակ հատկացնենք Պուտինի առնչությամբ անհանգստանալուն և ավելի շատ անհանգստանանք ներգաղթյալ բռնաբարիչների խմբավորումների, թմրաբարոնների, մարդասպանների և հոգեբուժական հաստատություններից մեր երկիր մուտք գործող մարդկանց առնչությամբ, որպեսզի Եվրոպայի պես վերջաբան չունենանք», - գրել է Թրամփը Truth Social սոցկայքում: