Ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ

Մանրամասներ
քկ

Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Միջադեպի կապակցությամբ  9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: