Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. ՔԿ

Մանրամասներ
մերձավան

Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է։

Այս մասին հայտնել են ՔԿ-ից։

Այսպիսով, սույն գործով կալանքի տակ գտնվող անձանց թիվը հասավ 6-ի, 3 հոգի էլ գտնվում է տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: