1. Կինն այլեւս չի հետաքրքրում տղամարդուն
Ինչպես հայտնի է, տղամարդիկ նախընտրում են իդեալին մոտ կանանց՝ կանացի, սեքսուալ գեղեցկուհի, միեւնույն ժամանակ ընկեր, ում հետ կարելի է զրուցել։ Այս մասին գրում է news.am-ը: Շատ հեռու գնալու ու չափից ավելի խելացի թվալու կարիք չկա։ Բայց եւ հիմար էլ պետք չէ ձեւանալ։ Ինչ վերաբերում է սեքսին, ապա ձգտեք գտնել ոսկե միջինը. չափից ավելի ազատ պահվածք ու կրքոտություն մի ցուցաբերեք։
2. Մշտապես վատ, տխուր տղամարդություն ու կյանքից բողոքներ
Տղամարդիկ սիրում են ուրախ ու վառ կանանց, լավատես եւ ուրախություն ճառագող։ Նրանց վանում է մշտապես տխուր, լացակումաց, անընդհատ բողոքող կինը։
3. Տանը հարմարավետություն չպահպանելը
Վաղուց ի վեր կինը համարվում է օջախի պահպանողը։ Եւ նույնիսկ այսօր, XXI դարում, տղամարդը սպասում է մաքրություն ու համեղ ընթրիք։ Սակայն չարժե վերածվել տնային աշխատողի, պետք է կարողանալ ամուսնու համար «աննկատ» նրան օգնական դարձնել։
4. Դավաճանություն
Շատ հազվադեպ է պատահում, որ իսկական տղամարդը ների դավաճանությունը։ Որքան էլ արցունք թափվի, որքան էլ աղոթքներ ու չկրկնվելու խոստումներ լինեն։ Նույնիսկ, եթե միասին էլ լինեք, հարաբերություններն առաջվանը չեն լինի։
5. Կինը մշտապես աղմուկ է բարձրացնում
Փնթփնթոցն ու մշտական բղավոցները կնյարդայնացնեն ում ասես: Հատկապես տղամարդուն: Այդ պատճառով էլ միշտ պետք է փոխզիջող լինել, ձգտել քիչ կռվել եւ զսպել զգացմունքները: Վերջիվերջո, պետք չէ հիստերիկանալ։
0Comments