Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել երեխաների պաշտպանության մասին օրենքի փոփոխություններին, հաղորդում է The Japan Times-ը:
Նորարարությունը պետք է կանխի կարգապահության ապահովման համար երեխաների նկատմամբ վերաբերմունքի լուրջ խախտումները, գրում է թերթը:
Մասնավորապես խոսքը վերաբերում է ծնողների, խնամակալների, սոցիալական ծառայությունների աշխատակիցների կողմից երեխաների կատարած զանցաքների դեպքում բռնության կիրառման արգելքին:
Բացի այդ, սոցիալական պաշտպանության աշխատակիցները, որոնք զբաղվում են երեխաներով, առանձին կաշախտեն նրանցից, ովքեր գործ ունեն ծնողների կամ խնամակալների հետ:
Սպասվում է, որ փոփոխությունների մեծ մասը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ին: Դրանք սկսել են քննարկել այն բանից հետո, երբ մեծ hնչեղություն է ստացել «10-ամյա Միա Կուրիխարայի գործը»:
Փետրվարին աղջկան մեռած էին գտել Տիբե քաղաքի սեփական տան լոգարանում, այն բանից հետո երբ իշխանությունները հրաժարվել էին քննարկել դաժան վերաբերմունքի մասին երեխայի գանգատների մասին գործը: Ենթադրաբար նրան սպանել է հայրը:
Ճապոնիայում երեխաների դաստիարակությունը բնութագրվում է երեխայի վրա վերբալ եւ հոգեբանական ներգործուությամբ: Ճապոնացի երեխաներին անվանում են ամենաքմահաճներից մեկը, քանի որ հիմնականում ծնողները նրանց նկատմաբ կոշտ արգելքներ չեն սահմանում: Կարգապահությանը, կոլեկտիվում շփվելու կարողություններին եւ կանոններին ենթարկվելուն նրանց սովորեցնում են դպրոցում:
0Comments