Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը

Մանրամասներ
քպ

Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

Նախագծով առաջարկվել է փոփոխել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում եկամտային հարկի տարեկան հաշվարկների ներկայացման և եկամտային հարկի վճարման վերջնաժամկետները:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը նախաձեռնել և կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։