Ճապոնիայում ցույց են տվել ՉԹՕ-ի իրական պատկերը

Մանրամասներ
չթօ-ճապոնիա
ա

Ճապոնիայում՝ չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրության մասնավոր հետազոտական ​​ինստիտուտը պնդում է, որ իր ստացած որոշ ապացույցներում, ամենայն հավանականությամբ, իրական ՉԹՕ են:

«2023 թվականի հոկտեմբերի 25-ին ՉԹՕ-ների ուսումնասիրման ինստիտուտը հայտարարել է ՉԹՕ-ների ստացված ապացույցների հետաքննության եւ վերլուծության արդյունքները։ Ավելի քան 450 նյութերից չորսում, ամենայն հավանականությամբ, կարող են լինել ՉԹՕ-ներ»,- նշված է ինստիտուտի պաշտոնական կայքում։

Համաժողովի ընթացքում ինսիտուտի ղեկավար Տակեհարու Միկամին ցուցդրել է տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ, որոնցում առկա պատկերը նման է ալյմոլորակայիննների թչռող ափսեի կարծրացած պատկերին: Ափսեից բացի նկատվում են բաց գույնի առարկաներ՝ գնդակի ու երկարավուն առարկայի տեսքով:

Ինստիտուտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ բոլոր նյութերը ստուգվել են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով՝ կեղծիքներից խուսափելու համար։