Հնդկական գյուղում վեց անչափահաս աղջիկներին մերկացրել եւ քայլեցրել են գյուղով՝ անձրեւ կանչելու ծեսի շրջանակներում, հայտնել է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մադխա-Պրադեշ նահանգի՝ երաշտից տուժած գյուղերից մեկում:
Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում աղջիկները մերկ քայլում են՝ ուսերին փայտե տախտակով, որի վրա գորտ է կապված եղել: Տեղացիները կարծում են, որ ծեսի շնորհիվ կստանան անձրեւի աստծու ողորմածությունը, եւ նա անձրեւ կուղարկի տարածաշրջան:
Հնդկաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը զեկույց է պահանջել Դամոխի շրջանի վարչակազմից, որտեղ գտնվում է գյուղը:
Մադխա-Պրադեշի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք պաշտոնական բողոք չեն ստացել իրադարձության վերաբերյալ, սակայն հավելել է, որ հետաքննություն է սկսվել:
Տեսանյութում երեւում են աղջիկները, որոնցից ոմանք ընդամենը հինգ տարեկան են: Նրանք քայլում են երթի հետ միասին, որին հետեւում են օրհներգեր երգող մի խումբ կանայք: Երթը կանգ է առել գյուղի յուրաքանչյուր տան մոտ, եւ երեխաները հավաքել են հացահատիկ, որը հետագայում տրվել է տեղի տաճարի խոհանոցին:
Յուրաքանչյուր համայնք ունի իր ծեսերը՝ որոշներում ամուսնանում են գորտերի կամ ավանակների հետ, իսկ որոշներում նման երթեր են կազմակերպում՝ ի պատիվ անձրեւի աստվածների:
0Comments