Պարադոքս է, որ 500 մլն եվրոպացիներ 300 մլն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից. Տուսկ

Մանրամասներ
թրամփ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր՝ Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման մեկնելուց առաջ, ասել է, որ Եվրոպան արթնացել է և կամաց-կամաց գիտակցում է այն պարադոքսը, որ 500 միլիոն եվրոպացիները 300 միլիոն ամերիկացիներին խնդրում են պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից։ Այս մասին գրում է vijesti.me կայքը:

«Եվրոպան արթնացել է... Եվրոպան հասկանում է իր գլոբալ պոտենցիալը, Եվրոպան ուժ է, որն այլընտրանք չի լինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Տուսկը:

Նա կտրականապես մերժել է Եվրոպայում որոշ առաջնորդների պնդումներն առ այն, որ Եվրոպան ոչ մի շանս չունի, և որ Ռուսաստանը նրան գերազանցում է:

Ինքներդ լսեք, թե ինչպես է դա հնչում. 500 միլիոն եվրոպացիներ խնդրում են 300 միլիոն ամերիկացիներին պաշտպանել իրենց 140 միլիոն ռուսներից: Պետք է ապավինենք ինքներս մեզ: Ոչ թե մեկուսացվենք, այլ լիարժեք գիտակցենք ներուժը: Այսօր Եվրոպայում մեզ պակասում է ոչ թե տնտեսական ուժը, մարդիկ, այլ այն հավատը, որ մենք համաշխարհային տերություն ենք: Եվրոպայում պակաս կա այն գաղափարների, որ մենք համարձակ ենք։ Եվրոպան պետք է տեսնի իր ուժը»,- ասել է Տուսկը: