Հրապարակվել է մոլորակի ամենառոմանտիկ քաղաքների վարկանշային ցանկը, որում Փարիզը զբաղեցրել է միայն 4-րդ հորիզոնականը:
Վարկանշային ցանկը, որը կազմել են Spa Seekers ամրագրման ծառայության փորձագետները, բաղկացած է 66 քաղաքից:
Առաջին տեղը զբաղեցրել է Նյու Յորքը: Instagram-ի տվյալներով՝ վերջին կես տարում քաղաքում ամենից շատ ամուսնության առաջարկություններն են արվել:
Նյու Յորքին հաջորդել են Լոնդոնը, Լոս Անջելեսը, Փարիզը, Չիկագոն, Բեռլինը, Սան Ֆրանցիսկոն, Սիդնեյը, Մայամին և Մելբուռնը:
Ցանկը կազմել են՝ հաշվի առնելով 5 գործոն՝ գրանցված ամուսնությունների քանակը, ամուսնության առաջարկությունների քանակը, ԼԳԲՏ համայնքի հնարավորությունները, սեռական ակտիվության մասին տվյալներն ու սոցցանցերում արված ռոմանտիկ գրառումների քանակը:
0Comments