Daily Mail-ը իտալական Ֆլորենցիայի սիրահարներին ոչ այնքան հաճելի նորություն է հայտնել. ըստ լրատվամիջովի՝ հանրահայտ զբոսաշրջային քաղաքի իշխանություններն արգելել են սնվել քաղաքի չորս պատմական փողոցներում:
Օրենքը վերջերս է ուժի մեջ մտել: Ժամը 12-15-ը, ինչպես նաև 18-22-ն ընկած ժամանակահատվածում Via de Neri, Piazzale degli Uffizi, Piazza del Grano և Via della Ninna փողոցներում ուտելու ցանկությունը չզսպած զբոսաշրջիկները կտուգանվեն 500 եվրոյի չափով:
Ըստ տեղեկատվության, նորամուծությունը հիմնականում դիտարկվում է որպես արդյունավետ միջոց՝ զբոսաշրջիկների հոսքից տեղաբնակներին պաշտպանելու համար, քանի որ քաղաքի հյուրերն ուտելու համար կանգնում են փողոցում և խանգարում երթևեկությանը:
Նոր օրենքի կիրարկումը սկզբնական շրջանում դրվել է կամավորների վրա, ովքեր նաև իրավասություն են ստացել տուգանքներ գրելու:
0Comments