Իտալիայում մեկ եվրոյով տներ են առաջարկում. Ֆոտո

Մանրամասներ

գյուղ

Իտալիայում կրկին սկսել են մեկ եվրոյով տներ առաջարկել: Ինչպես ներկայացնում է CNN-ը, այս անգամ հերթը երկրի հարավային Մոլիզե մարզում գտնվող Կաստրոպինյանո շրջանինն է:

Միջնադարյան ամրոցի ավերակներով հայտնի գյուղը, որտեղ բազմաթիվ լքված տներ կան, գտնվում է մայրաքաղաք Հռոմից 225 կմ հեռավորությամբ:

Համայնքում մոտ 100 լքված տուն կա, և համայնքի ղեկավար Նիկոլա Սկապիլատին մտադիր է ոչ թե աճուրդի հանել տները, ինչպես վարվում են մի քանի այլ գյուղերում, այլ հանդիպել հավանական գնորդների հետ և թույլ տալ, որ նրանք ընտրեն իրենց համար նախընտրելի շինությունը:

Նա մտադիր է նաև հանդիպում կազմակերպել հավանական գնորդի և տան նախկին կամ ներկայիս տիրոջ հետ՝ օգնելու վերջիններիս համաձայնության գալ:

գ

Գնորդները պարտավորվում են վերականգնել անշարժ գույքը երեք տարվա ընթացքում և 2000 եվրոյի չափով կանխավճարի երաշխիք տրամադրել, որը կվերադարձվի վերանորոգման աշխատանքների ավարտին պես:

Նոր նախագիծը մեկնարկել է հոկտեմբերին: Նշվում է, որ լքված տների նախկին սեփականատերերից ոմանք արդեն համաձայնել են հանձնել դրանք ուրիշ բնակիչների՝ ցանկանալով ձերբազատվել գույքից՝ խուսափելով դրանք ապամոնտաժելու համար պահանջվող ծախսերից:

գ