Հնդկական Գոա նահանգի կառավարությունը զբոսաշրջության մասին օրենքում նոր լրացումներ է կատարել, որոնցով պատիժ է նախատեսվում հասարակական վայրերում ալկոհոլային ըմպելիքներ խմելու համար, հայտնում է Turizm-ը:
Նորամուծությունների համաձայն՝ լողափերում, զբոսաշրջային վայրերում եւ խանութների մուտքերի մոտ ալկոհոլ գործածողներին ոստիկանները կտուգանեն 2 հազար ռուփիով: Զբոսաշրջիկներին եւ տեղացիներին նաեւ արգելվում է հանգստավայրերում բացօթյա սնունդ պատրաստել: Տուգանքը վճարել հրաժարվող իրավախախտներին սպառնում է մինչեւ 3 ամիս ժամկետով բանտարկություն:
Հնգապատիկ տուգանք է սպառնում նրանց, ովքեր նոր օրենքը խախտում են իրենց ընկերների հետ: Լողափերում ալկոհոլ օգտագործող խմբից յուրաքանչյուրին կպատժեն 10 հազար ռուփի տուգանքով: Դրանից բացի, իշխանությունները արգելք կսահմանեն ծովափեր շշեր տանելու համար:
Եթե ոստիկանը զբոսաշրջիկին տեսնի ապակե շշով, նրան տուգանելու իրավունք ունի: Կտրականապես արգելվում է հետը բերած տարան կոտրել: Այսպիսով, Գոայում զբոսաշրջիկները կարող են հանգիստ խմել միայն հյուրանոցների իրենց համարներում եւ ռեստորաններում կամ բարերում:
0Comments