2023-ի զբոսաշրջային 10 լավագույն վայրերը

Ուղեցույց զբոսաշրջիկների համար

Բացահայտում ենք ինչպես արդեն հայտնի, այնպես էլ դեռ անհայտ վայրեր, ուր արժի այցելել այս տարի:

Պուերտո Ռիկո

Puerto Rico

Երկիրը զարմացնում է ճանապարհորդներին իր մշակույթով, լանդշաֆտի բազմազանությամբ, շքեղ հուրանոցներով, որը ստիպում է մարդկանց վերադառնալ այնտեղ:  

Շրի Լանկա

Sri Lanka

 Շրի Լանկան ձեզ է սպասում իր հարուստ մշակութային, կրոնական բազմազանությամբ, բնության հրաշալիքներով, հրաշալի լողափերով և զարմանալի տաճարներով: Մի խոսքով, այն իսկական դրախտ է յուրաքանչյուրի համար:

Իսրայել

Israel

Այն թեփ փոքր է, բայց անկասկած արժանի է այցելության:  Այն այս ցուցակում է արդեն մի քանի տարի, և կարծես չի էլ պատրաստվում իր դիրքերը զիջել: Իսրայելը իդեալական է համեղ սնվել ցանկաղողների համար: Չմոռանանք նաև շրջագայությունների մասին պատմամշակութային վայրերով (Երուսաղեմ + Թել Ավիվ ):

Ճապոնիա

Japan

 

Սա արդեն ուրիշ աշխարհ է: Այնքան բան կա բացահայտելու: Առաջնայինը այցելություններն են Տոկիո և Կիոտո: Չմոռանանք նաև, որ Տոկիոն է հյուրընկալում 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը:

Պանամա

Panama

Պանաման ձեզ է սպասում իր տրոպիկական կլիմայով, փարթամ անտառներով, սպիտակ ավազով լողափերով: Ուշագրավ է, որ Պանամայի մայրաքաղաքը, որն, ի դոպ, նույնպես կոչվում է Պանամա, 2019-ին նշում է իր հիմնադրման 500-ամյակը:

Կաբո Սան Լուկաս, Մեքսիկա

Mexico

Աշխարհի այս հատվածն այցելելը միշտ էլ լավ գաղափար է : Բայց հարկ է նշել, որ Կաբո Սան Լուկասը վերածնունդ է ապրել, այնտեղ բացվել են բազմաթիվ նոր ու շքեղ հյուրանոցներ: Լողափերի մասին խոսելն էլ անիմաստ է:

Հնդկաստան

India

Այս տարի լրանում է հնդիկ ազգի հոր՝ Գանդիի 150-ամյակը, այնպես որ բաց մի թողեք հնարավորությունն այցելելու Հնդկաստան հենց այս պատմական տարվա ընթացքում: Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են լինելու Հնդկաստանում, անպայման պետք է կանգառ ունենան Ագրայում՝ տեսնելու համար Թաջ Մահալը՝ չմոռանալով որ այն գեղեցիկ է հատկապես արևածագին:

Դեսարու ափ + Կուալա Լումպուր, Մալայզիա

Malaysia

Չնայած անցյալ տարվա հիթային համարվող ֆիլմերից մեկը՝ «Չաթազանց հարուստ ասիացիներ»-ը հիմնականում նկարահանվել է Սինգապուրում, այնուամենայնիվ, եթե ցանկանում ես մի որոշ ժամանակ ապրել ֆիլմի հերոսների նման, ապա այս վայրն իդեալական է քեզ համար:

Կոպենհագեն, Դանիա

Copenhagen

Կարճ ասած, Կոպենհագենն ուղղակի հրաշք է: Այն դիզայնի, ճարտարապետության սիրահարների համար յուրահատուկ վայր է: Քաղաքը լի է նաև հրաշալի բարերով, ռեստորաններով, պատկերասրահներով և իհարկե այստեղ գիշերային կյանքը շատ աշխույժ է:

Կամբոջա

Cambodia

Ինչպես Թաջ Մահալը Հնդկաստանում, այնպես էլ մշակութային, հոգևոր և աննկարագրելի  Սիեմ Ռիփն է Անգկոր Վատում, որը պարտադիր է այցելության համար: