Ինչպես ցույց են տալիս Eurostat-ի տվյալները՝ եվրոպացիների մեծ մասի համար ավանդական ամառային արձակուրդը մնում է անթույլատրելի շքեղություն:
2018թ․ տվյալներով՝ ամենամեծ թիվը նրանց, ովքեր չեն կարող թույլ տալ անգամ մեկ շաբաթ տևողությամբ արձակուրդ անցկացնել տնից հեռու, Ռումինիայում է (58.9%): Երկրորդ տեղում Խորվաթիան է (51,3%), որին հաջորդում են Հունաստանը և Կիպրոսը (յուրաքանչյուրը 51%):
Մեծ մաս են կազմում նրանք, ովքեր չեն կարողանում խնայել արձակուրդի հաար Իտալիայում (43,7%): Նույնիսկ Իսպանիայում օգոստոսի ավանդական արձակուրդներին հարցվածների մեկ երրորդը (34.2%) չունի գումար` ինչ-որ տեղ հանգստանալու գնալու համար։
Հյուսիսային Եվրոպայում հարցվածների մեծ մասը կարող է իրեն թույլ տալ ամառային ճամփորդություններ։ Այսպես, Շվեդիայում, Դանիայում և Ֆինլանդիայում արձակուրդի համար գումար խնայել չկարողացողների թիվը կազմում է 10-15%:
0Comments