Իտալիայում զբոսաշրջիկներին արգելել են հողաթափերով զբոսնել

Մանրամասներ

1

Իտալիայում իշխանությունները որոշել են Լիգուրիայի Չինկվե-Տերե ազգային արգելոցում արգելել հողաթափերով զբոսնելը եւ խախտողների համար տուգանք սահմանել, հայտնում է Daily Mail-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղական լեռնափրկարարական ջոկատները գանգատվել են ճանապարհորդներից, որոնք լեռնային տեղանքում զբոսնում են ոչ համապատասխան կոշիկով: Զբոսաշրջիկները ապառաժոտ տեղանք են ուղեւորվում հողաթափերով եւ առանց ջրի, ինչը վտանգավոր է, նշել են փրկարարները:

Ենթադրվում է, որ տուգանքի չափը կախված կլինի արգելքին չհետեւելու հետեւանքով զբոսաշրջիկի փրկության համար կատարված աշխատանքի ծավալից: