Խորվաթիայի կղզիներից մեկը կարող է վերանվանվել Facebook

Մանրամասներ

Ադրիատիկ ծովում գտնվող խորվաթական Վար կղզու ղեկավարն առաջարկել է մոտակա կղզիներից մեկն անվանել սոցիալական հայտնի ցանցի` Facebook-ի անունով:

Այս մասին  գրել է The Croatia Times-ը:

Պերինո Բեբիչը նույնիսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հրավիրել է ամառային արձակուրդն անցկացնել կղզու վրա, որը հայտնի է որպես Ադրիատիկի ամենաարևոտ կղզի:

«Երբ նա պատասխանի, այդ ժամանակ մենք ավելի շատ տեղեկություն կունենանք, և հուսով ենք, որ դա կլինի մոտ ժամանակներում»,- ասել է Բեբիչը: