Սինգապուրի Չանգիի օդանավակայանն 8-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույնը: Այս մասին ասված է հեղինակավոր «Skytrax» ընկերության կողմից իրականացված միջազգային ուսումնասիրության արդյունքներում, որը մասնագիտացված է տարբեր ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրության վրա:
«Սինգապուրի օդանավակայանը միշտ առաջինն է եղել դասակարգման աղյուսակում 2013 թվականից ի վեր, բայց Չանգին «Skytrax»-ից ստացել է ամենաբարձր ճանաչումը 11 անգամ»,-ասված է ընկերության «Changi Airport Group» օպերատորի հայտարարության մեջ:
Ուսումնասիրության համաձայն՝ Տոկիոյի Խանեդան երկրորդ շարքում է, որին հաջորդում են Դոխեյի օդանավակայանը և Սեուլի Ինչխոն: Առաջին տասնյակում կան միայն երկու եվրոպական օդանավակայաններ՝ Մյունխենում (5-րդ հորիզոնական) և Ամստերդամում (9-րդ):
0Comments