Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական հուշագիր կստորագրի, որով կվերսկսվի Իրանի դեմ «առավելագույն ճնշման» արշավը: Դրա նպատակը կանխելն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ձեռք չբերի և զրոյացվի նրա նավթի արտահանումը, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Պաշտոնյան Reuters-ին հայտնել է նաև, որ Թրամփի ղեկավար հրահանգով ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվում է «առավելագույն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի վրա՝ ներառյալ պատժամիջոցները և գործող պատժա միջոցները խախտելու կիրառման մեխանիզմները։
Առավելագույն ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում՝ Թրամփի վարչակազմը արշավ կձեռնարկի՝ «նպատակ ունենալով զրոյացնել իրանական նավթի արտահանումը», -հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կաշխատի առանցքային դաշնակիցների հետ՝ «դադարեցնելու համար Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացումը», նշել է աղբյուրը։
Թրամփի առավելագույն ճնշման արշավը՝ նրա առաջին ժամկետում ուղղված էր Իրանի տնտեսությունը խեղդելուն՝ կոշտ պատժամիջոցների կիրառմամբ: Բայդենի վարչակազմն էապես չի մեղմացրել Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները, սակայն բանավեճեր են ծավալվել այն հարցի շուրջ, թե որքան եռանդագին են դրանք կիրառվել:
0Comments