![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A5%D5%AE%20%D5%B5%D5%B8%D5%A9%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF-.jpg)
Յոթի խմբի (G7՝ Մեծ Բրիտնիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ապրիլի 7-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը: Ապրիլի 6-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:
«(Գերմանիայի) արտգործնախարարության ղեկավար (Աննալենա) Բերոքը վաղն արտաքին գործերի նախարարներին հրավիրում Է G7-ի հանդիպման: Այնտեղ, անշուշտ, նույնպես ուշադրության կենտրնում կլինի Ուկրաինայի իրադրությունը»,- ասել Է Զասսեն:
Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նիստի շրջանակներում: «Յոթնյակում» նախագահում Է Գերմանիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments