Սիլվեստր Ստալոնեն Դոնալդ Թրամփին անվանել է «երկրորդ Ջորջ Վաշինգտոն»։ Ստալոնեն Մար-ա-Լագոյում մասնակցել է նորընտիր նախագահի միջոցառմանը:
«Մենք իսկապես առասպելական կերպարի ներկայությունն ենք վայելում: Ես սիրում եմ առասպելաբանությունը»,- իր ելույթում ասել է Ստալոնեն, որը երկար համեմատություններ ու զուգահեռներ է անցկացրել Հիսուս Քրիստոսի, Ռոքի Բալբոայի եւ անձամբ Թրամփի միջեւ։
«Աշխարհում ոչ ոք չէր կարող անել այն, ինչ նա արեց: Այնպես որ, ես հիացած եմ: Երբ Ջորջ Վաշինգտոնը պաշտպանում էր իր երկիրը, նա չէր պատկերացնում, որ պատրաստվում է փոխել աշխարհը: Որովհետեւ առանց նրա կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչպիսին կլիներ աշխարհը: Մենք ունենք երկրորդ Ջորջ Վաշինգտոն: Շնորհավորում եմ»:
0Comments