ԱՄՆ USAID-ի ջախջախումից հետո, որն, ի դեպ, ուղեկցվում է այդ կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի սենսացիոն գաղտնազերծմամբ (որտեղ, ինչպես պարզվեց, ամերիկյանը քիչ էր, հիմնականում դա ազգերի գաղափարախոսության ու գիտակցության լիբերալ «բռնաբարություն էր» համաշխարհային մակարդակով), հերթը հասավ սառը պատերազմի ժամանակների ատավիզմին՝ «Ազատություն» ռադիոկայանին։
20-րդ դարի կեսերից «Ազատություն» ռադիոկայանը ամերիկյան քարոզչական մեքենայի առաջամարտիկն էր, որի գործառույթը ԽՍՀՄ-ի դեմ գաղափարական պայքարն էր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո «Ազատություն» ռադիոկայանը վերաորակավորվեց ամբողջ աշխարհում «լիբերալ Ամերիկայի» տեղեկատվական ազդեցության կարեւորագույն գործիքի: "Ազատություն" ռադիոկայանը դարձել Է ԱՄՆ-ի լիբերալ, ավելի ճիշտ՝ նեո-ազատական գաղափարախոսության մի տեսակ խորհրդանիշ, որն իր հիմնական գործառույթով տեսել է այն արժեքների ու սկզբունքների տարածումը, որոնք այս կամ այն պատմական ժամանակաշրջանում եղել են ամերիկյան գաղափարական մեքենայի մեյնսթրիմը ։
Սակայն այժմ ակտիվ «perestroika» է ընթանում ԱՄՆ-ում, և Իլոն Մասկը «ընկեր» Թրամփի ուղիղ ղեկավարության ներքո այլևս արդիական չի համարում նեո-լիբերալ գաղափարախոսության սերմանումն ամբողջ աշխարհում, քանի որ կարծում է, որ ԱՄՆ-ի գերիշխանությունը պետք է կառուցվի ոչ թե ԱՄՆ-ի այլ երկրների թուլացման և գաղափարական ենթակայության վրա, այլ ԱՄՆ-ի՝ որպես սուպեր տեխնոլոգիական տերության ենթակայության վրա՝ շեշտը դնելով կոշտ պրագմատիզմի վրա։
Չգիտեմ, թե տվյալ դեպքում որն է աշխարհի համար ավելի վատ՝ լիբերալ գաղափարական ճնշումը, թե ուղղակի պրագմատիկ ճնշումը համաձայն թրամփյան Ամերիկայի նոր տեսլականի ներքո։
Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ USAID-ն մինչև վերջ չեն վերանալու, այլ ավելի շուտ վերակատուցվելու են Թրամփի վարչակազմի խնդիրների ներքո՝ թեքվելով դեպի նեո-պահպանողականություն և ներկայիս ամերիկյան էլիտայի աջ «մեսիականություն»:
Չեմ կարող չնկատել հետևյալ փաստը, ըստ էության, ներկայիս փաշինյանական իշխանությունը՝ Հայաստանի ազգային և քրիստոնեական գաղափարախոսությունը նվաստացնելու և ոչնչացնելու իր նեո-գլոբալիստական գաղափարախոսությամբ և իբր «ազատական» մոլագար ձգտումներով կառուցել լոկ «հարկ վճարողների» հասարակություն, ըստ էության, ներկայիս Ամերիկայի վարչակազմի գաղափարական հակառակորդն է հանդիսանում։
Հըմմմ... շատ հետաքրքիր է ստացվում։
Արման Աբովյան
0Comments