Մենք պատրաստվում ենք Պենտագոնում միլիարդավոր դոլարների չարաշահումների փաստեր հայտնաբերել. Թրամփ

Մանրամասներ
Թրամփ Մասկ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն իր անցկացրած աուդիտի ժամանակ Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի:

«Շատ շուտով, միգուցե 24 ժամից պատրաստվում եմ  նրան ասել, որ նա ստուգի կրթության նախարարությունը: ...Հետո ես կգնամ բանակ։ Եկեք ստուգենք զինվորականներին։ Մենք պատրաստվում ենք միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դոլարների խարդախությունների և չարաշահումների փաստեր հայտնաբերել»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Russian Mirror-ը։

Պենտագոնի բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն օրինագիծ էր ստորագրել, որը նախատեսում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար: