Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի ֆրանսիական այցը պայմանավորված է մեկ հանգամանքով։
Այսօր Փաշինյանը կլինի Փարիզում, իսկ երեկոյան երբ հանդիպի Մակրոնին ճշտելու բաներ կան: Նա պետք է հստակեցնի հայաստանյան եվրոպական օրակարգը, քանի որ բաներ են փոխվել և Եվրոպայի համար: Թրամփի հաղթանակից հետո եվրոպան չգիտի ուր գնա, ուր մնացած մեր եվրոինտեգրման հարցը կարող է հանվել օրակարգից: Սա լուրջ մտահոգում է Հայաստանի իշխանություններին:
Նիկոլը հավանաբար միայն Մակրոնի հետ կարող է մտերմաբար այդ մտահոգությունը կիսել և ստանալ այն հարցի պատասխանը, որը չստացավ Վաշինգթոնում, նա հավանաբար մտածում է, որ գուցե այն ստանա Փարիզում»:
0Comments