Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության:
Ըստ Интерфакс-ի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,-ընդգծել է Պուտինը։
0Comments