Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, երբ հարմար պահը լինի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ Վոլոդիմիր Զելենսկին և մեր եվրոպացի գործընկերները զգան, որ ճիշտ պահն է»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ առաջնորդների խոսակցություններին պետք է նախորդեն բանակցությունները բանակցողների միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մակրոնը դեռևս իրական քայլեր չի ձեռնարկել Պուտինի հետ շփվելու համար՝ չնայած երկխոսության պատրաստակամության մասին հայտարարություններին։
0Comments