Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար:
Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Reuters-ը:
«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինյան վարչակազմը, որը գլխավորում է Պաղեստինի ազատագրման շարժումը»,- ասել է Բորելը:
Գործակալության տվյալով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները:
0Comments