Պարացետամոլն ընդունակ է ոչնչացնել արական սերմնաբջիջը՝ մեծացնելով անպտղության վտանգը. Daily Mail

Մանրամասներ
Պարացետամոլ

Պարացետամոլի բարձր չափաբաժինները կարող են կուտակվել օրգանիզմում և ունենալ տղամարդկանց ակտիվ սերմնաբջիջների քանակը նվազեցնող թունավորիչ ազդեցություն: Դրա մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականների աշխատանքը։

Հետազոտություններն ավելի ու ավելի են հաստատում, որ ամբողջ աշխարհում արական սերմնաբջիջի քանակն անշեղորեն նվազում է: Մեկ սերնդում այս ցուցանիշը նվազել է 60%-ով։ Մինչև 2000 թվականը գիտնականները նշում էին տղամարդկանց պտղաբերության տարեկան 1% անկում, սակայն վերջերս այդ տեմպերը կրկնապատկվել են:

Բրիտանացի բժիշկները նշում են, որ երիտասարդ տղամարդիկ գրեթե երեք անգամ ավելի հաճախ են բախվում fertilité-ի (սեռական հասուն օրգանիզմի կենսունակ սերունդ առաջացնելու ունակության) հետ, քան ավագ սերունդների ներկայացուցիչները։ Դա արտացոլված է ժողովրդագրության մեջ. ծնելիության մակարդակը երկրում «իջել» է բնակչության վերարտադրման մակարդակից:

Բրունելի համալսարանի գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց պտղաբերության վատթարացման անսպասելի պատճառ կարող է լինել հայտնի ցավազրկող պարացետամոլը: Գրեթե հազար տղամարդկանց շրջանում անցկացված հետազոտության ընթացքում բոլոր մասնակիցների մեզի մեջ պարացետամոլի մակարդակը գերազանցել է թույլատրելի մակարդակը:

Հետազոտողները ենթադրել են, որ հորմոնները խանգարող այլ քիմիական նյութերի հետ զուգակցվելու դեպքում պարացետամոլն ի վիճակի է կուտակվել օրգանզիմում և ունենալ երկարաժամկետ թունավորիչ ազդեցություն՝ նվազեցնելով արական սերմնաբջիջների քանակը: Լաբորատոր փորձերը հաստատել են այս կապը. մկները, որոնց պարացետամոլ են տվել և փոխպատվաստել պտղի ամորձիների հյուսվածքը, տեստոստերոնի արտադրության նվազում են ցույց տվել:

Մեկ այլ հայտնի ցավազրկող՝ իբուպրոֆենը, նույնպես կապված է տղամարդկանց պտղաբերության նվազման հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է իջեցնել տեստոստերոնի մակարդակը և խանգարել սերմի արտադրությանը: Ընդսմին, ոչ բոլոր բժիշկներն են համարում, թե տղամարդկանց անպտղության հիմնական «մեղավորները» դեղորայքներն են:

«Էնդոկրին կործանարարների ազդեցությունը խնդիր է, որը անհանգստացնում է բոլոր լավ բժիշկներին: Անշուշտ, այդ գործոնը չի նվազեցնի բոլոր տղամարդկանց պտղաբերությունը. գենետիկան և ապրելակերպը ևս կարևոր դեր են խաղում»,-պարզաբանում է բրիտանացի էնդոկրինոլոգ Աննիս Մուկերջին: