Դոնալդ Թրամփի և նոր վարչակազմի կողմից որևէ հայտարարություն չի արվել Հարավային Կովկասի մասին, նրանց չի հետաքրքրում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այն, որ ԱՄՆ-ում ոչ մեկ Փաշինյանին չհանդիպեց, դա մեսիջ էր։ Հիմա Փաշինյանը չգիտի՝ ինչ անի, իր այցը ԱՄՆ ձախողվեց, նա զրկվել է պատվիրատուից։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«ԱՄՆ-ն ՀՀ ուժային կառույցներին այլևս չի աջացի, դա վտանգ է Փաշինյանի համար, պետական կառավարման մարմինները հասկանում են, որ ձախողել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Փաշինյանն այլևս աջակցություն չունի, ինչու պետք է ենթարկվեն նրան, կարող է իշխանափոխություն լինի»,- ընդգծեց Բադալյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա այցին՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ Փաշինյանը գնացել է Մակրոնից ճշտի՝ եթե Թրամփը զիջի, տեր կանգնելո՞ւ է Հայաստանին, թե՝ ոչ։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
ԱՄՆ-ն ՀՀ ուժային կառույցներին այլևս չի աջակցի, դա վտանգ է Փաշինյանի համար, նրան այլևս չեն ենթարկվի
Մանրամասներ
0Comments