Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն էլ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:
Նա վաղուց ու անվերադարձ կորցրել է նաև ժողովրդական աջակցությունը, որպես իշխանությունը պահելու հնարավոր հենարան:
ՔՊ խմբակցության մասին, որպես իշխանությունը պահելու հենարան, խոսելը լրիվ անիմաստ է: Գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորները պատանդի կարգավիճակում են, Նիկոլից զզվել են ոչ պակաս, քան ժողովուրդը: Նրանք երազում են ճիշտ իրավիճակում ձերբազատվել իրենց այդ ամոթալի կարգավիճակից ու մշտական վախերից:
Որպես հնարավոր հենարան Նիկոլին մնում է միայն ոստիկանությունը: Բայց ես լավ չեմ պատկերացնում, թե համապատասխան իրավիճակում ինչու՞ պիտի ոստիկանությունը նախ շատ արագ ու ժողովրդի ծափերի ներքո չմիանա ընդդիմությանը: Կամ ինչպե՞ս կարող է կառավարման հարցերում հնարավոր ամեն բան ձախողած բեբաշարը ներքաղաքական լարված մթնոլորտում արդյունավետորեն կիրառել ոստիկանության ուժերը: Նույն ձևով գցելու է ոտքերին:
Մնում է գլխավորը՝ առաքելության զգացում ունեցող, առկա բարդագույն խնդիրների իրատեսական լուծումներն ունեցող, կամային ու վճռական ընդդիմություն:
Ընդդիմություն, որն առանց երկմտության ու խաբեության, խնդիր կդնի ու գործողությունների գրագետ կոմբինացիայով կհասնի իշխանափոխության: Փրկելու գոնե այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»։
0Comments