Կուրսկի մարզը 29.8 հազար քկմ է, ճիշտ այնքան, ինչքան ամբողջ ՀՀ-ն է

Մանրամասներ
Կուրսկ

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են` ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։

Կուրսկի շրջանի տարածքը 29.8 հազար քկմ է, այսինքն ճիշտ այնքան, ինչքան ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն է։

Եթե Ռուսաստանի իշխանությունը պատրաստ է թեկուզ ժամանակավոր զոհաբերել այդքան տարածք ու այդկերպ լուծել իր մյուս ռազմավարական խնդիրները, ապա ինչո՞ւ պիտի նույնկերպ չվարվեր 11.000 կամ 3000 քկմ տարածքի վրա ապրող հայերի նկատմամբ 2020-ին կամ 2023-ին Արցախում։ Մանավանդ որ Հայաստանի իշխանությունն էլ դավաճանել էր հայկական ազգային շահերին։

Կայսրությունները դաժան են։ Նրանք չգիտեն մարդու իրավունք կամ հայրենիքի գիտակցում։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն և մյուս գերտերությունները բնույթով կայսրություններ են և իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրականացման ճանապարհին զոհում են ոչ միայն ուրիշներին, այլև հենց սեփական ժողովրդին։

Սա է աշխարհը, և մենք պիտի կարողանանք իրականությանը նայել հենց այդ աչքերով և մեր հետագա պլանները մշակել այդ տրամաբանության մեջ, ոչ թե հյուսիսի մեծ եղբայր, ռուսական դաշնակից, ամերիկյան գործընկեր, ֆրանսիական խոստում և այլ զգացական մտքերով»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան