Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնել են պատահարի մասնակից Կոպիրկինի վիճակի մասին

Մանրամասներ
կոպիրկին

Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Դրա մասին ասված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 20-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։