Թրամփը հայտարարել է՝ մայիսի 9-ին չի այցելի Պուտինին

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մայիսի 9-ին այցելել Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս մասին գրառումը առկա է Սպիտակ տան մամուլի ծառայության էջում։

«Ոչ, ես չեմ պատրաստվում», - ասել է Թրամփը լրագրողներին:

Ռուսական կողմը նույնպես հաստատել է, որ այցի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RBC-ի հարցին հակիրճ պատասխանել է՝ «ոչ»։