Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը ասել է, որ ընդդիմությունը մտադիր է հասնել երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականին և խորհրդարանական արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սոցիալիստական կուսակցության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Քիշնևի նախագահի աշխատակազմի շենքի մոտ՝ պահանջելով կառավարության հրաժարականը։
«Մենք չենք ճանաչում ներկայիս կառավարության լեգիտիմությունը և կօգտագործենք բոլոր օրինական մեթոդները՝ հասնելու Սանդուի հրաժարականին և նախաձեռնելու ենք արտահերթ ընտրություններ։ Սանդուի իշխանության օրոք խախտվել է սահմանադրությունը, կեղծվել են ընտրությունները, իսկ մարդկանց կենսամակարդակը զգալիորեն նվազել է»,- ասել է մոլդովացի քաղաքական գործիչը։
Դոդոնը կոչ է արել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին միանալ ակցիային։ «Հաջորդ անգամ մենք շատ ավելի շատ կլինենք», – հավելել է նա:
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ, իսկ հաջորդ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի երկրորդ կեսին։
0Comments