Փարիզն ու Քիշնևը մարտի 7-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում համաձայնագրեր կստորագրեն պաշտպանական և տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր և տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ կստորագրվի։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Զեկույցում ասվում է, որ Մակրոնը Սանդուի հետ հանդիպման ժամանակ կհաստատի Փարիզի աջակցությունը Մոլդովայի անկախությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի համատեքստում։
Սանդուի այցին զուգահեռ արևմտյան երկրները կանցկացնեն առցանց կոնֆերանս, որը կազմակերպել է Ֆրանսիան՝ քննարկելու Ուկրաինային, ինչպես նաև Մոլդովային աջակցության ավելացման մասին հարցը:
0Comments